7728 դիտում
12:41 15-08-2019
Շատին գյուղում արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը
Օգոստոսի 14-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին և Եղեգիս համայնքի ղեկավարին:
Պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 21:30-ի սահմաններում արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
604 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին