211652_close_icon
views-count2078 դիտում article-date 16:33 19-08-2019

Սարյանի պուրակում տեղի է ունենում հանրային քննարկում՝ Ամուլսարի հանքի շահագործման թեմայով. tert.am. ուղիղ

Այս պահին Սարյանի պուրակում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիայի մի խումբ ակտիվիստների և բնապահպանների մասնակցությամբ տեղի է ուենում հանրային քննարկում՝ Ամուլսարի հանքի շահագործման թեմայով, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/08/19/Amulsar/3074463]Tert.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում ընթանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների հանդիպումը՝ Ամուլսարի հանքի հետագա գործունեության թեմայով: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը: Հիշեցնենք նաև, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին։ Փաշինյանն առաջարկել էր հանդիպել նաև քաղհասարակության հինգ ներկայացուցչի հետ, սակայն նրանք մերժել էին վարչապետի առաջարկն ու Ջերմուկից ավտոերթով եկել Երևան: Բաղրամյան 26-ում տեղի ունեցող հանդիպմանը զուգահեռ նախագահական նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պետությունը պետք է կայացնի քաղաքական որոշում՝ պետական և ազգային շահերից ելնելով: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/08/19/Amulsar/3074463]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր