798 դիտում
10:13 20-08-2019
Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք. Կարեն Ադոնց
Ակնհայտ է մի բան՝ եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Կարեն Ադոնցը, ով իր գրառումը վերնագրել է. «Էս պետությունը մեր ձեռքը կրակն ա ընկել»:
Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն անգամ Ջերմուկի ջուրը խմելուց, կամ Սեւանում լող տալուց, լաբորատոր քննություն չեք անցկացնելու։
«Պայմանագիր», «պարտավորագիր», «կկանխենք», «կկասեցնենք»։ «Սանիտեքն» իր պայմանագրային պարտավորությունները տարիներ շարունակ չի կատարում, կասեցրե՞լ ենք։ Եթե երկրում տիրող «խոզանոցը», Սեւանի աղտոտվածությունը դեռ կարելի է փրկել՝ գրագետ կառավարմամբ, ապա հիմնովին «թունավորված» ջրերը երբեք չեն մաքրվի։
Այս հարցը չի կարելի լուծել նույնիսկ «ուղղիղ ժողովրդավարությամբ», հանրաքվեներով՝ ուր մնաց կառավարության որոշումներով։ Նման բնույթի հարց անթույլատրելի է նույնիսկ քննարկել»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին