211652_close_icon
views-count1569 դիտում article-date 11:51 21-08-2019

Սպիտակ տունը չեղարկել է Թրամփի այցը Դանիա

Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցը Դանիա, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 2-3-ը: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների: Սպիտակ տան ներկայացուցիչը ևս հեռուստաալիքին հավաստել է այդ տեղեկատվությունը: Ավելի վաղ Դ. Թրամփը հայտարարել էր, որ այցը հետաձգում է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հարցում դանիական կողմի շահագռրգռված չլինելու վերաբերյալ Դանիայի վարչապետի հայտարարությունից հետո: «Դանիան շատ առանձնահատուկ երկիր է արտակարգ մարդկանցով, բայց, հենվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենի մեկնաբանությունների վրա, թե նա շահագրգռված չէ Գրենլանդիայի գնման քննարկման հարցում, ես կհետաձգեմ 2 շաբաթ հետո պլանավորված մեր հանդիպումն այլ ժամանակ»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ի իր էջում։

Նմանատիպ նյութեր