3005 դիտում
11:37 22-08-2019
Մարտակերտից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ
Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 46.600 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրաշարժը զգացվել է ՀՀ Գորիս, Նոյեմբերյան, ԱՀ Շուշի, Քարվաճառ, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքներում՝ 3-4 բալ, Դրմբոն և Հաթերք գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ:
Նմանատիպ նյութեր
38442 դիտում
23:22 15-02-2021
Կրկին երկրաշարժ Հայաստանում. 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք
3486 դիտում
13:06 21-07-2016
Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
5534 դիտում
09:33 25-01-2020
6.8 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք. կան զոհեր
Այս բաժնից
556 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
583 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1195 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN