211652_close_icon
views-count1381 դիտում article-date 14:49 22-08-2019

Մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար ՊՆ-ին տրամադրվեց 2,1 մլրդ դրամ

Կառավարությունը օգոստոսի 22-ին որոշում կայացրեց 2,1 միլիարդ դրամ տրամադրել Պաշտպանության նախարարությանը մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/985653.html]Արմենպրես[/url]»-ը, ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019 թ. մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով: Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019 թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը: Նախագիծը մշակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը:

Նմանատիպ նյութեր