211652_close_icon
views-count2509 դիտում article-date 21:28 22-08-2019

Ճիշտ չէ, որ Ամուլսարի հանքը բացում են, ժողովրդին էլ սպանում են, ժողովրդի մասին չեն մտածում. Ջերմուկի բնակիչ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/08/22/amulsar/3076944]Tert.am[/url]-ը գրում է. Ճիշտ չէ, որ հանքը բացում են, ժողովրդին էլ սպանում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչներից մեկը: «Այստեղի ջուրը տարբեր կողմերից գնում է Սևան, Գորիս, Արարատյան դաշտ, և այդ թունավորումը այդ ջրով է գնում: Հիմա ջուրը Հայաստանի կեսի մեջ է բաժանվում, ուրեմն Հայաստանի կեսը պետք է վերանա»,- ասաց նա: Ջերմուկցին նշում է, որ հանքում աշխատելու դեպքում բարձր աշխատավարձը երկրորդական է, եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնում: «Կոմունիստների օրոք էլ կարային բացեին էս հանքը, բայց մտածել են ժողովրդի մասին, դրա համար չեն բացել: Էսօր ընկել է իրենց ձեռքը, ոնց ուզում են, տենց էլ անում են, ժողովրդի մասին չեն մտածում: Էս ժողովրդի մասին պե՞տք է մեկը մտածի, թե՞ ժողովուրդը պետք է ստեղից գաղթի»,- նշեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/22/amulsar/3076944]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր