2996 դիտում
20:47 24-08-2019
Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. NEWS.am
Կառավարությունն այսօր ոչ ֆորմալ պայմաններում քննարկել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/530139.html]NEWS.am[/url]-ը:
«Ուզում եմ խոսել մեր կայացրած որոշումներից մեկի մասին. երբ մտածում էինք, թե ինչ կարգախոսով մենք պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին: Ի վերջո, ընդունեցինք, որ որ Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջիկա տարիների կարգախոսը պետք է լինի հետեւյալը՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը»,-ասաց նա:
«Մենք որոշեցինք, որ անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը եւ անհատի հնարավորություններ բոլոր կողմերից պետք է լինեն անսահմանափակ: Մյուս կողմից մեզ համար շատ կարեւոր է, որ նոր Հայաստանը հիմնված լինի ազգային ավանդույթների ու արժեքների վրա:
Դրա համար մենք որոշեցինք այդ ավանդույթից վերցնել ամենաառանցքայինը, ամենագենետիկը, վերցնենք մեր օջախը եւ դրա շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն, որտեղ չկան շղթաներ, պատեր, չկա բռնություն ու սահմանափակում»,-ընդգծեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
6621 դիտում
23:25 24-08-2019
Կառավարությունը Ծաղկաձորում՝ ոչ ֆորմալ պայմաններում, քննարկել է ՀՀ ռազմավարական տեսլականը. Tert.am
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան