3045 դիտում
12:03 26-08-2019
«Սասնա ծռեր»-ը սատարում է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին. հայտարարություն
«Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունը 2019 թվականի ՏԻՄ ընտրություններում սատարում է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» Արցախյան Կուսակցության Քարտուղարությունը։
«Գրիգորի Սահակյանն առանձնանում է իր անցած ճանապարհով եւ ներշնչած վստահությամբ: Նա գրեթե պատանեկան տարիքից մասնակցել է Արցախի ազատագրական պատերազմին, այնուհետեւ դարձել է հմուտ զինվորական ու հրամանատար: Ապրիլյան քառօրյայի ընթացքում ամբողջ որակով դրսեւորվեցին նրա հրամանատարական-կազմակերպչական տաղանդը եւ ազգային-քաղաքական սկզբունքայնությունն ու նախաձեռնողականությունը: Այնպիսի պայմաններում, երբ Երեւանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, մեղմ ասած, ոչ միայն իր դերը չէր կատարում, այլեւ անուղղակի կերպով խանգարում էր հակառակորդին արժանի հակահարված հասցնելու քայլերը, Գրիգորի Սահակյանն իր հրամանատարությամբ գործող Արցախի ՊԲ լավագույն զորամասերից մեկը նախականխիչ հրետանային հարվածներով ծանր վնասներ պատճառեց հակառակորդին եւ կենտրոնական ուղղությամբ կասեցրեց նրա առաջխաղացումը՝ ըստ էության որոշիչ դեր խաղալով ադրբեջանական հարձակումը ձախողելու հարցում:
Այսօր արդեն քաղաքացիական կյանքի անցած Գրիգորի Սահակյանը շատ լավ գիտի Ստեփանակերտը եւ ամբողջ Արցախը, նրանց պրոբլեմները, ունի այդ պրոբլեմների լուծման արդյունավետ ռազմավարական մոտեցումներ, վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը, փորձով իրեն արդարացրած գերազանց կազմակերպիչ է, լավ ղեկավար ու թիմային աշխատող, ուստի այս ամենի շնորհիվ արժանի է ստանձնելու Ստեփանակերտի ղեկը: Սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գրիգորի Սահակյանին սատարելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ռեսուրսով, իսկ ստեփանակերտցիներին կոչ ենք անում իրենց ձայնը տալ նրան եւ համախմբվել նրա արդյունավետ ծրագրերի շուրջ»,–ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
520 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
553 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1162 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN