73793 դիտում
12:11 26-08-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են BMW-ն ու կանչով դեպքի վայր մեկնող հրշեջ ավտոմեքենան. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի հատվածում բախվել են BMW մակնիշի 35 ԼX 052 համարանիշի և КамАЗ մակնիշի 434 VV 01 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարված КамАЗ-ի ուղևորները, իսկ КамАЗ-ը պատկանում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը և այն կանչով մեկնում էր դեպքի վայր։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպեարտիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+