211652_close_icon
views-count1735 դիտում article-date 22:14 26-08-2019

Նիկոլենք տարրական հարգանք չունեն մեր ժողովրդի նկատմամբ, հիմա էլ ժողովրդին համարում են գործիք՝ իշխանությունը պահելու համար...Մենուա Հարությունյան

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն արձագանքելով Արարատ Միրզոյանի հնչեցրած տեսակետին, թե ՝ «Ամուլսարի շահագործման դեմ ակտիվ պայքարողների մեծ մասը «Իմ քայլին» ձայն չի տվել», գրել է. Հիշում եք չէ՞ ասել եմ, որ որևէ հարցով Նիկոլին դեմ դուրս եկողները հայտարարվելու են սևեր ու ենթարկվեն հալածանքների և հիմա հերթը Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներն է... Նիկոլենք տարրական հարգանք չունեն մեր ժողովրդի նկատմամբ և մեր ժողովրդին համարել են գործիք՝ իշխանությունը բռնազավթելու համար, իսկ հիմա էլ համարում են գործիք՝ իշխանությունը պահելու համար... Պետք է ազատագրել բռնազավթված իշխանությունն ու վերականգնել մեր երկրի սահմանադրականությունն ու ժողովրդավարական կերպը... Իմ խաբված ժողովուրդ... Ա՜խ Արարատ, ա՜խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր