211652_close_icon
views-count3261 դիտում article-date 11:32 30-08-2019

Սևանա լճից օգոստոսի 26-ի դրությամբ բաց է թողնվել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր: Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի եւ Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ»,- գրել է ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր