54123 դիտում
16:46 30-08-2019
Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 32-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին, վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Գուրգեն Ն-ն իր վարած Mercedes մակնիշի 15 GN 500 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Սասունիկ գյուղի բնակիչ՝ 13-ամյա Արմեն Ե-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին իր հարազատները տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գույմարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Ավդալյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Աշտարակի բժշկական կենտրոնից անգիտակից վիճակում տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։
Նշված տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ քննիչ Նիկողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գուրգեն Ն-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ ավտոմեքենան ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածքից քննիչի հաձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1840 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)