211652_close_icon
views-count2344 դիտում article-date 16:43 04-09-2019

ՀՖՖ-ն շարունակում է խոչընդոտել Red Eagles-ի գործունեությանը. Ֆան շարժում

Հայաստանի հավաքականի երկրպագուների Red Eagles ֆան շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «ՀՖՖ-ն շարունակում է հերթական անգամ խոչընդոտել Red Eagles ֆան շարժման գործունեությանը: Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Red Eagles ֆան շարժումը, Հայաստան-Իտալիա խաղի համար պատրաստել է շուրջ 1մլն դրամ արժողությամբ ֆուտբոլային, ոգևորող հսկայական պաստառ, ՀՖՖ-ն չի թույլատրում ո՛չ պաստառի, ո՛չ ֆան շարժման դրոշների, ո՛չ թմբուկների, ո՛չ երկրպագման համար անհրաժեշտ այլ ատրիբուտիկայի մուտքը մարզադաշտ: Պետք է ընգծել, որ նմանօրինակ խոչընդոտ ՀՖՖ ֆան շարժման համար ստեղծել էր նաև Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպման ժամանակ, պատճառաբանելով խաղից առաջ տեղի ունեցած տոմսերի միջադեպը, որից հետո Հայաստանի ազգային երիտասարդական հավաքականի բոլոր հանդիպումներին որևէ խնդիր չի առաջացել: Ֆան ակումբը հայտարարում է, որ եթե ՀՖՖ-ի համար կա տարբերություն ազգային հավաքականների մեջ, ապա մեզ համար բոլորն էլ բնույթով ազգային են, անհասկանալի և անընդունելի է նման վարքագիծը: Կոչ ենք անում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, երբ ամբողջ ազգով համախմբված ենք ազգային հավաքականի շուրջ, զերծ մնալ ամբիցիաներից, խտրականություն դնելուց և երկրպագուների շրջանում պառակտում մտցնելուց»: Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլւ Հայաստան-Իտալիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին:

Նմանատիպ նյութեր