1314 դիտում
19:04 04-09-2019
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդես
Սեպտեմբերի 3-4-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ, այցելել է Լեհաստանի Կյոլցե քաղաքում անցկացվող «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդես։
27-րդ անգամ անցկացվող «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդեսը Եվրոպայում պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում են ավելի քան 30 երկրների մոտ 700 արտադրողներ։
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ցուցահանդեսի տարածքում գործող տարբեր ձեռնարկություների տաղավարներ, հանդիպումներ ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության ոլորտի պատասխանատուների և հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ նյութեր
4037 դիտում
18:05 04-07-2014
Ֆրանսիական պատվիրակությունն այցելել է ատոմակայան` ծանոթանալու նրա պաշտպանական պլանին և անվտանգության համակարգին
3017 դիտում
14:51 07-03-2018
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Այս բաժնից
448 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
634 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1354 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն