211652_close_icon
views-count1867 դիտում article-date 20:54 04-09-2019

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախատեսվում է ստորագրվել ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման արձանագրություն

ՀՀ կառավարությունը կքննարկի Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Ըստ հիմնավորման՝ արձանագրության նախագծով կարգավորվելու են համաձայնագրի 20-րդ հոդվածում նշված հարցերը, որոնք վերաբերում են իրավասու մարմինների նշանակմանը, սահմանային անցակետերին և կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը, ուղեկցությամբ վերադարձի պայմաններին` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցմանը, միջոցներին և փաստաթղթերին, հետընդունման ձևերին` արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգին: «Հարկ է նշել, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկում, ի թիվս այլ առանցքային հարցերի, ԵՄ կողմից կարևորվում է Հայաստանի Հանրապետության կողմից պատրաստակամությանը` ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող իր քաղաքացիների վերադարձի աջակցության հարցում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում վերադարձի, այդ թվում՝ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի կիրարկման գործընթացը հաջող իրականացնելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին։ Հարկ է նշել, որ ռեադմիսիոն հայցեր ուղարկող առաջատար երկիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է»,- ասված է հիմնավորման մեջ։

Նմանատիպ նյութեր