2719 դիտում
09:47 05-09-2019
«Ականջի հետև եք գցել». Փաշինյանը կշտամբել է թիմակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:
Ըստ մեր տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ և դանդաղում է:
Ավելին, Ն. Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարևոր իրադարձությունները «ականջի հետև» գցելու համար: Ըստ մեր տեղեկությունների` նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7959 դիտում
22:01 09-03-2017
Գյումրիում լրագրողի վրա հարձակվողը «Գծի հետև» կոչվող թաղի տղերքից է. Aravot.am
36201 դիտում
11:29 03-12-2016
Գնդակն ականջի ետևից մտել ու քթի խոռոչից դուրս է եկել. անհրաժեշտ է պլաստիկ վիրահատություն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
910 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1186 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2467 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ