2578 դիտում
12:39 06-09-2019
Արսեն Թորոսյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, պայմաններին և մատուցվող ծառայությունների որակին:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շրջայցը սկսել է բժշկական կենտրոնի ծննդատնից, եղել է հղիների պաթոլոգիայի, հետծծնդյան խնամքի, նորածնային և գինեկոլոգիական բաժանմունքներում: Ծննդատան նորածնային բաժանմունքն իր մեջ ներառում է և՛ ֆիզիոլոգիական, և՛ վերակենդանցման բաժանմունքը, որը անհաս և հիվանդ նորածինների համար է։ Այն հագեցած է սարքավորումներով` մինչև 1000 գրամ քաշով ծնված նորածինների խնամքը կազմակերպելու համար:
Ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում կատարվում է հիվանդաների ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ լայնածավալ գինեկոլոգիական վիրահատություններ: Նախարարը մտել է սենյակներ, շնորհավորել նոր ծննդաբերած մայրերին և փոքր հուշանվերներ փոխանցել:
Այնուհետև բժշկական կենտրոնում Արսեն Թորոսյանը շրջել է ընդունման և անհետաձգելի օգնության, շտապ օգնության և վերակենդանացման, արյան փոխներարակման և ակնաբուժական բաժանմունքներով և վերջում ստուգել նաև իր տեսողությունը։
Հաջորդիվ նախարարը եղել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ պոլիկլինիկայում և ծանոթացել մատուցվող ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայություններին։ Նախարարին է ներկայացվել ազգային օրացույցով կատարվող պատվաստումների ընթացքը, ըստ որի այստեղ և՛ սեզոնային գրիպի, և՛ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների աճ է նկատվում: Արսեն Թորոսյանը ծանոթացել է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական քոլեջին, որտեղ ուսանողները ստանում են քույրական գործի կազմակերպում, մանկաբարձական գործ, դեղագործություն, բուժական կոսմետոլոգիա և այլ մասնագիտություններ։
Պոլիկլինիկայում գործում է նաև հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին` նրանց կատարած աշխատանքի համար, հավելելով, որ ռեսուրսները պետք է հնարավորինս օպտիմալ օգտագործել:
Նմանատիպ նյութեր
16588 դիտում
13:04 15-01-2021
Նախարարի պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ Արսեն Թորոսյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է այցելելու․ ArmDaily.am
Այս բաժնից
847 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
946 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ