211652_close_icon
views-count2287 դիտում article-date 16:21 06-09-2019

Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի գույքն արգելանքից կարող է հանվել նաև իրավական նոր հիմքերով

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնույմ է, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 44.1-րդ հոդվածով սահմանվել են գույքն արգելանքից հանելու իրավական նոր հիմքեր: Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է նաև եթե` • դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը, • դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը, • պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է:

Նմանատիպ նյութեր