211652_close_icon
views-count1394 դիտում article-date 15:06 10-09-2019

Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն դրամով

Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ընդունվեց Երևան քաղաքի բյուջեի նպատակային ծախսերում փոփոխություն կատարելու հարցը: «[url=https://armenpress.am/arm/news/987511.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ զեկուցող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումներում նախատեսվող փոփոխությունները: «Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները ավելացնել ընդհանուր 6.911.000 դրամով: Դրանից 3.630.000 դրամն ուղղվելու է ձմեռային զորակոչի շրջանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային ծառայության անցած թվով 11 այլընտրանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն: Մնացած 3.281.000 դրամը նախատեսվում է հատկացնել «Պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում» ծրագրի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների համար»,- ասաց Սարգսյանը: Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տվյալ հարցին տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց 53 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Նմանատիպ նյութեր