3548 դիտում
20:20 10-09-2019
Մասիսի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 20-ին ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդուց ահազանգ ստացվեց, որ Այնթապ գյուղում կայանված իր մեքենայի սրահից գողացել են դրամապանակն ու բջջային հեռախոսը։
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, արանց արդյունքում Մասիսի ոստիկանների տեսադաշտում հայտնվեց գողությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը օրերս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք։
Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկվածը նախորդ տարվա հուլիսին էլ է գողություն կատարել՝ մի տղամարդու մեքենայի սրահից գաղտնի հափշտակելով պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2617 դիտում
23:42 27-05-2019
Ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3620 դիտում
16:29 26-03-2020
Թալինի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4518 դիտում
23:45 05-11-2019
Շենգավիթի ոստիկանները մեքենաներից կատարված 30-ից ավելի գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»