2790 դիտում
10:17 12-09-2019
Գլխավոր դատախազի խորհրդականի անվան շուրջ խոսակցություններ են թեժանում․ ինչ է նա արել ԱՄՆ-ում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական հանդիսացող Ազատ Մարգարյանի անվան շուրջ խոսակցություններ են թեժանում: Մասնավորապես, նա 2013 թվականից աշխատել է Երևան քաղաքի դատախազ, 2013-ի վերջին կամ 2014-ին սկզբին արձակուրդ մեկնելու պատրվակով ստացել է ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզա և առանց աշխատանքից ազատվելու մեկնել է ԱՄՆ և շուրջ 4,5 տարի՝ մինչև 2018-ի սեպտեմբերը, մնացել է ԱՄն-ում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱՄՆ-ում անհասկանալի ճանապարհով բանկային քարտերով հափշտակել է շուրջ 500.000 ԱՄՆ դոլար և վերադարձել Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց ՀՀ գլխավոր դատախազությունից. «Ազատ Մարգարյանը ԱՄՆ է մեկնել օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելու, անձնական դիմումի և 14.04.2014թ. գլխավոր դատախազի հրամանի հիման վրա: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերի վրա արված հղումներով Ա. Մարգարյանի կողմից ԱՄՆ-ում ինչ-որ խարդախությունների, հափշտակությունների մասին տեղեկություններին, ապա ՀՀ դատախազությունը դրանց վերաբերյալ տվյալներ չունի»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1655 դիտում
09:06 11-10-2022
ԲԴԽ֊ում լարված խոսակցություններ ու նոր ազատումներ․ ով կհաջորդի Բեքմեզյանին. «Ժողովուրդ»
1867 դիտում
20:38 19-09-2022
Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում
Այս բաժնից
607 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
850 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2179 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ