211652_close_icon
views-count21362 դիտում article-date 22:34 14-09-2019

Եթե վարչապետը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից, ապա փակելու ենք Էրեբունու ավտոշուկան. Ավտոներկրողների միության նախագահ․ Tert.am

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից և այս հարցում քաղաքացիների օգտին որոշում չկայացնի, ապա փակելուն ենք Էրեբունու ավտոշուկան, այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/14/Car-customs/3093740?fbclid=IwAR3-b1of-uo8G4LYeHLp7BWTbsugb3CsmaxtUt-35kn3r28Ukrv-5YBL88g]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ «Իրավիճակը շատ լարված է, ուրիշ ելք չունենք»,- ասաց նա և հույս հայտնեց, որ վարչապետը դրական որոշում կկայացնի: Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են Գյումրիում մաքսատան գործելուն զուգահեռ Երևանում էլ մնա մաքսատուն. «Պետք է չինովնիկներն ընկալեն իրավիճակը, իրենք հեռու են գտնվում իրականությունից և միայն բողոքից հետո են մոտենում խնդիրներին: Եթե իրենք ժողովրդի կողմն են և չունեն անձնական շահեր Գյումրիում, ապա պետք է ժողովրդի օգտին որոշում կայացնեն»: Ավտոներկրողների միության նախագահն ասաց, որ ՊԵԿ նախագահի տեղակալը նույնիսկ հայտարարություն է արել, որ Գյումրիում ավտոշուկա են ցանկանում կառուցել, ինչը վրդովվեցրել է ավտոներկրողներին, քանի որ որպես առևտուր անող քաղաքացիներ չենք կարողանա մեքենաները թողնել Գյումրիում ու գալ տուն՝ Երևան: Ըստ նրա` դա ընդհանրապես աբսուրդ է: Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ եթե իրենց չբավարարող պատասխան տրվի, իրենք Էրեբունու ավտոշուկան փակելու են. «Սեփականատերերի հետ ենք խոսել և հազարավոր ավտոներ դուրս կգան և կփակեն ճանապարհները: Ես ափսոսանք եմ հայտնում, որ վարչապետի խորհրդականները շատ անփորձ, անխիղճ մարդիկ են»: Ըստ նրա՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու արդյունքում վթարներն են ավելանալու և դրա համար բոլորը մեղադրելու են վարչապետին: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/14/Car-customs/3093740?fbclid=IwAR3-b1of-uo8G4LYeHLp7BWTbsugb3CsmaxtUt-35kn3r28Ukrv-5YBL88g]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր