211652_close_icon
views-count9201 դիտում article-date 09:34 15-09-2019

Ստուգումներ ենք արել, Ամուլսարում ավելի շատ ուրան կա, քան ոսկի, գիտնականների զեկույցը կհրապարակվի առաջիկայում. Հայկ Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

S.O.S. խմբի անդամ Հայկ Բարսեղյանը, որը երեկ հայտարարել էր, որ երեք մասնագետի հետ գնալու են Ամուլսար որոշ ստուգումներ իրականացնելու, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ ուրան են հայտնաբերել, թորիում և արսեն: «Մեր հանձնարարությունն այն է եղել, որ կարողանանք առաջին հերթին ստուգել 1952-1954 թթ հետազոտություններն Ամուլսարի տարածքում ուրանի քանակի վերաբերյալ: Մյուս խնդիրն այն է եղել, թե որ մասում է ուրանը: Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստերը, ուրան կա Ամուլսարում ու կա շատ. ավելի շատ ուրան կա, քան ոսկի, սա գիտականորեն ապացուցված է, ոչ թե իմ խոսքերով: Այդ մասին հրապարակվելու է, տեղեկացվելու է նաև ՀՀ վարչապետը: Պարզվեց, որ բացի ուրանից կա թորիում ու արսեն: Եվ հետաքրքիրն այն է, որ հետազոտել ենք ոչ թե հանքի տարածքը, այլ հանքի ամբողջ շրջագիծը, և պարզվում է, որ ուրանը շատ է: Եթե հանքը շահագործվի բոլոր պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի, գիտնականներն են ասում»,- ասաց Բարսեղյանը: Նա հավելեց, որ գիտնականների զեկույցն ու քարտեզագրումը կհրապարակվի առաջիկայում։ Մանրամասնները դիտեք տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր