211652_close_icon
views-count21301 դիտում article-date 21:41 15-09-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Չարենցավանի ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին վթարի վայրից անհետացած BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ն՝ իր վարած BMW մակնիշի 36 СN 418 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վահե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարից հետո ավտոմեքենան դեպքի վայրից հեռացրել և թաքցրել էին, ու փորձել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներին, ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցներին մոլորեցնել, սակայն ոստիկանները ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնողներին ապացուցեցին, որ նրանք չեն կարող իրենց մոլորեցնել: Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ավտոմեքենայի որոնողական աշխատանքները ղեկավարել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանն ու հետաքննիչ Մայիս Բադոյանը: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր