211652_close_icon
views-count5208 դիտում article-date 16:05 16-09-2019

Արմեն Սարգսյանն Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արթուր Վանեցյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր