Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17:07-ին: