46966 դիտում
14:52 18-09-2019
Վրաերթ Երևանում. Prado-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա, ում նույնպես տեղափոխեցին հիվանդանոց, փախուստի չի դիմել, քաղաքացիների, փրկարարների ու բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 07 GՏ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյուլբենկյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներիև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատռիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարպետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը նույնպես վատացավ և մինչ նրան հրվանդանոց տեղափոխելու համար կժամանեին հերթական շտապօգնության բժիշկները, նրան օգնութուն էին ցուցաբերում վրաերթի հարևանությամբ գտնվող վարսավիրանոցի աշխատակիցներն ու փրկարարները:
Ժամանած շտապօգնությունը վարորդին նույնպես տեղափոխեց հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+