211652_close_icon
views-count2239 դիտում article-date 20:25 18-09-2019

ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները։ Գորգ դուրս կգան 57 և 65 կգ քաշային ըմբիշները։ 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նա պայքարը սկսելու է 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Օտարի Գոգավան։ 65 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Վազգեն Թևանյանը: Նա ևս պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի հետ:

Նմանատիպ նյութեր