52793 դիտում
22:18 18-09-2019
Վանաձորում թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանի տունը, ում պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Էդուարդ Հակոբյանի բնակարանից կատարված գողության փաստով։
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել բնակարանատերը և հայտնել, որ սեպտեմբերի 16-ի ժամը 21։00-ից մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց տան առաջին հարկի խոհանոցի պատուհանը և մտել տուն, որտեղ հյուրասենյակում եղած պայուսակի միջից հափշտակել են 2 հատ ոսկյա թանկարժք մատանի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Հակոբյանը, ով աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան, իրավապահներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննիչ Այվազյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
49397 դիտում
19:07 02-07-2018
Վանաձորում թալանել են տեղի բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբույժի տունը. գողոնը կազմում է մոտ 7 մլն դրամ
42132 դիտում
12:57 28-10-2017
Արտակարգ դեպք Վանաձորում. թալանել են քաղաքի հայտնի առևտրականի տունը, ով կրել է 11 մլն 100 հազար դրամի վնաս
79379 դիտում
13:54 22-11-2023
Վանաձորում թալանել են հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկան. պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս