211652_close_icon
views-count4404 դիտում article-date 18:12 20-09-2019

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին

[url=https://www.tert.am/am/news/2019/09/20/court/3098311]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառը դատավորի դրսևորած վարքագիծն է։ «Մենք պատրաստվում ենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Ձեզ, որովհետև մինչ այս պահը Ձեր կողմից դրսևորած կամայականություններն ամբողջությամբ հիմք են տալիս մեզ պնդելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թևի ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ», - դատարանում հայտարարեց Ալումյանը։ Նրա խոսքով, միջնորդությունը պատրաստելու համար անհրաժեշտ է լինելու մեկ օր։ Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 7-ը, ժամը 13:00։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/20/court/3098311]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր