211652_close_icon
views-count1142 դիտում article-date 18:25 20-09-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Հայաստանի նախագահին իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։ Բելգիայի թագավոր Ֆիլիպն Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մաղթել է բարօրություն և բարգավաճում: Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը շնորհավորական ուղերձում նշել է, որ Կանադան հպարտ է այն հանգամանքով, որ մեծ հայկական համայնքի տունն է համարվում: «Նրանք ամեն օր նպաստում են մեր բարգավաճմանը, ամրապնդում են հարաբերությունները մեր երկու երկրների միջև: Կանադան շարունակում է հանձնառու լինել՝ աշխատելու Հայաստանի հետ ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարական գործընթացները, թափանցիկ տնտեսական կառավարումը»,- ասված է Ջուլի Պայետի շնորհավորական ուղերձում: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ: «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ աշխատելու Ձեզ հետ՝ բոլոր ոլորտներում մեր միջև համագործակցության կապերն ամրապնդելու նպատակով՝ հանուն մեր բարեկամ երկրների ընդհանուր շահերի»,- նշվում է Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի շնորհավորական ուղերձում: Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն փոխհրամանատար, Աբու Դաբիի Արքայազն Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը քաջառողջություն է մաղթել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ մշտական առաջընթաց և բարեկեցություն:

Նմանատիպ նյութեր