2660 դիտում
10:20 21-09-2019
Փաշինյանը մտադիր է լրացնել «բացը». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր համար նոր ներքին օրակարգ ունի, ըստ որի, առաջիկայում իր համար, որպես պահեստային ու բուֆերային տարբերակ, կստեղծի ընդգծված արևմտյան արժեքների դավանող և բացահայտ եվրոպական գաղափարներ կրող մի նոր քաղաքական կուսակցություն։
Ավելի ստույգ, էապես կաջակցի այդ կուսակցության ստեղծմանը:
Այս հարցը գործող իշխանության համար ունի առանցքային նշանակություն, քանի որ իրեն ժողովրդական արժեքների կրող համարող ուժ լինելով հանդերձ, իշխանական կուսակցությունը և իշխանությունն ընդհանրապես եվրոպական կառույցների հետ նորմալ աշխատանքային խողովակներ չունի։
Թերթի տեղեկություններով, եվրոպական հանդիպումներից մեկի ժամանակ այն հարցին, թե ՀՀ-ում որ կուսակցությունն է արևմտյան արժեքների ընդգծված կրողը և քաղաքական դաշտում այդ «գիծը» պահողը, Փաշինյանը տվել է բացասական պատասխան՝ հավելելով, որ նման ուժ փաստացի չկա։
Ահա այդ «բացը» լրացնելու համար էլ նա մտադիր է ՀՀ քաղաքական դաշտում նման մի ուժ ունենալ, ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի հանդիպում է ունեցել քաղաքական դաշտում արևմտյան գաղափարներ կրող գործիչների հետ՝ փորձելով նրանց միջոցով այս ուղղությամբ աշխատանքներ տանել և թիմ հավաքել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4542 դիտում
10:39 01-02-2019
Եթե խոսել չես կարողանում, սովորիր լռել․ նորերը փորձում են լրացնել Մաեստրոյի տեղը․ «Փաստ»
790 դիտում
14:42 31-05-2023
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի վարչապետին
1744 դիտում
09:49 24-05-2019
Օրենսդրական բացը խոչընդոտում է գրպանահատության դեմ պայքարին. «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը