211652_close_icon
views-count2736 դիտում article-date 11:34 21-09-2019

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին սեպտեմբերի 20-ին այցելել է ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալաքյանի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը տեսակցել է փոքրիկին, հանձնել նրան նվերներ, զրուցել ծնողների հետ։ «Ես շատ երջանիկ եմ, որ երեխան արդեն այսքան լավ է: Ես չէի կարող չգալ այստեղ՝ երեխային տեսնելու, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին՝ երեխային այդ ծանր վիճակից դուրս բերելու համար»,- այցից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ երբ մտել է սենյակ՝ փոքրիկը լայն ժպտացել է, երբ տեսել է իր ձեռքի «Սարդ մարդուն»: «Ես էլ շատ ուրախացա, երբ տեսա փոքրիկի լայն ժպիտը: Հաճելի է, երբ երեխան հիվանդանոցում է, բուժում է ստանում, բայց ժպտում է քեզ: Մնացած նվերներից նույնպես ուրախացավ»,- ասաց Աննա Հակոբյանը՝ անկեղծանալով, որ նախապես տեղեկացել էր, որ փոքրիկ Արվինի ամենասիրելի հերոսը ‹‹Սարդ մարդն›› է և հատուկ է այդ նվերը բերել։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/05/1134325/]հայտնել [/url]էինք, որ սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամ Մանասերյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արամ Պապայանի գլխավորությամբ, պարզել էին, որ վիրավորը ԱՄՆ քաղաքացի, 2,5-ամյա Ա. Վ.-ն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել Թումանյան փողոցի 32 շենքի բակից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան անզգուշաբար վայր էր ընկել 6-րդ հարկի պատուհանից: Նա դիպել էր պատուհանի պաշտպանից ցանցին և այն բացվել ու երեխան ընկել էր ցած: Մայրը, ըստ տեղեկությունների, ականատես էր եղել, սակայն չէր հասցրել երեխային պատուհանի վրայից վերցնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր