211652_close_icon
views-count59943 դիտում article-date 19:41 21-09-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 63-ամյա տղամարդը, ում որոնում են, կասկածվում է 3-րդ դասարանի 12-ամյա աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017-ի մարտն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչի տան դիմաց գտնվող պահակատանը նշված գյուղի բնակիչ, 63-ամյա Վաղարշակ Հ.-ն պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 3-րդ դասարանի աշակերտուհի, 12-ամյա Մ. Պ.-ի նկատմամբ: Փաստի առթիվ տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Վաղարշակ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր