211652_close_icon
views-count79568 դիտում article-date 00:09 23-09-2019

Արտակարգ դեպք Արցախի Հանրապետության մարտական դիրքերից մեկում. զինվորը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հոսպիտալ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքնեով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, և ով՝ ի դեպ, տեսողական խնդիրներ է ունեցել ու շատերը զարմացել են, որ նրան բանակ են տարել: [url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը փորձում է պատկան մարմիններից տեղեկություններ ստանալ զինվորի առողջական վիճակի և դեպքի մանրամասների մասին:

Նմանատիպ նյութեր