1652 դիտում
19:18 23-09-2019
Թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող համայնքային կառույցը հատում է աշխատանքների պլանավորած ծավալի 50%-ի սահմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2019թ. մարտ ամսից մինչ օրս ստերջացրել, պատվաստել և համարակալել է ավելի քան 1800 շուն: Հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքների ծավալը հատում 50%-ի սահմանը:
***
2019թ. սեպտեմբերի 1-22-ը Երևանի մետրոն տեղափոխել է 1 մլն 219 602 ուղևոր: Անցած տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 5%-ով: Քաղաքապետին զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում եկամուտները հավաքագրվել է 14 մլն 955 հազար դրամով ավելի:
***
2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Սիրիայից ներգաղթած շուրջ 480 ընտանիք համայնքից սոցիալական աջակցություն է ստացել:
***
Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների բարեկարգումը, կանաչապատումն ու մաքրության ապահովումը Երևանի ավագանու որոշման պահանջն է: Քաղաքապետը հանձնարարել է ապահովել սահմանված նորմերի պարտադիր կատարումը:
***
Հանձնարարվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկումը քաղաքում արգելելու ուղղությամբ: Հաճախ որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանված կարգն ու աղտոտում քաղաքի փողոցները, ինչպես նաև չեն պահպանում անվտանգության կանոնները:
***
Շինարարության և բարեկարգման վարչությանը հանձնարարվել է «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքներ տանել դիտահորերն ասֆալտի մակարդակին բերելու ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4351 դիտում
13:01 23-02-2020
Թափառող ոչ մի շուն էֆթանազիայի չի ենթարկվել․ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ
3745 դիտում
10:07 23-03-2023
«Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը մարզերում կիրականացնի թափառող շների ստերջացման համալիր ծրագիր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված