5893 դիտում
10:53 24-09-2019
Սահմանված ժամկետից ավելի բացակայող երեխաները մանկապարտեզից դուրս կմնան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.«Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը թերթին է ներկայացրել մանկապարտեզներում բացակայություններին վերաբերող խստացման պատճառը:
Նա ասել է, որ բացակայությունների պատճառը հիմնականում քաղաքացիների անբարեխիղճ լինելն է: Նրանք առանց էական պատճառների երբեմն ամիսներ շարունակ կարող են երեխաներին մանկապարտեզ չտանել, մինչդեռ ուրիշ ծնողներ տարիներով զրկված են երեխային մանկապարտեզում տեղավորելու հնարավորությունից: Ահա թե ինչու բացակայությունների մասով խստացում կա: Սահմանված ժամկետից ավելի բացակայող երեխան մանկապարտեզից դուրս է մնալու:
Փոփոխությունը, սակայն, անհանգստություն է առաջացրել ծնողների շրջանում: Նրանք մտավախություն ունեն, որ չհեռացվելու համար ծնողները ստիպված հիվանդ երեխաներին կուղարկեն մանկապարտեզ, որի հետեւանքով մյուսները եւս կկանգնեն առողջական խնդրի առաջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1305 դիտում
16:12 10-04-2014
75 օրից ավելի բացակայությունը՝ մանկապարտեզից երեխայի դուրս մնալու պատճառ. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը