211652_close_icon
views-count2974 դիտում article-date 15:29 24-09-2019

ՀՖՖ-ի պարզաբանումը, թե ինչու Մխիթարյանը և Գյուլբուդաղյանցը չեն մասնակցել FIFA The Best քվեարկությանը

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Միլանում ամփոփվեց FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը: Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկությանը չէին մասնակցել: Այս հարցով [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/24/hff/1019417]ArmSport.am[/url]-ը դիմեց ՀՖՖ մամուլի ծառայություն՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու: «Ֆուտբոլային հանրության հարգելի անդամներ, Երեկ Իտալիայի Միլան քաղաքում կայացավ The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Ըստ կանոնակարգի, մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անվանակարգում քվեարկում են ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչները (ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, ավագը և մեդիայի 1 ներկայացուցիչ): 2019 թ. օգոստոսին ՀՖՖ-ն ունեցավ սերվերի հետ կապված տեխնիկական խնդիրներ: Հենց այդ ժամանակահատվածում է ՖԻՖԱ-ն ուղարկել քվեարկության համար նախատեսված նամակ-ձևաթուղթը, որը չի հասել հասցեատիրոջը և հենց այդ պատճառով էլ ՀՖՖ-ն չի ներկայացրել քվեարկության իր տարբերակները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ չկա որևէ միտում՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ՀՖՖ-ն մշտապես ներկայացրել է քվեարկության իր տարբերակները: Հայցում ենք ֆուտբոլային հանրության, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի և ավագի ներողամտությունը և հավաստիացնում, որ հետագայում հետամուտ կլինենք քվեարկության պատշաճ իրականացմանը», - նշել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր