211652_close_icon
views-count2501 դիտում article-date 18:42 26-09-2019

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ստեղծագործական տարբեր ոճի ու բնույթի աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև նրանց հեղինակած գրքերի շնորհանդես՝ նվիրված քրեակատարողական ծառայության 100-ամյակին: Ճակատագրի բերումով ճաղերից այն կողմ հայտնված հեղինակները մեծ ոգևորությամբ և հուզմունքով էին պատրաստվել օրվան՝ գիտակցելով, որ սա այն լավագույն միջոցն է, ինչը հնարավորություն է ընձեռում հանրությանը ներկայացնելու իրենց աշխատանքները և տարիների ընթացքում թղթին հանձնած մտքերը: Ցմահ դատապարտյալների հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, օրհնելով ներկաներին, ողջունեց անազատության պայմաններում դատապարտալների՝ գեղեցիկը զգալու, արարելու և ներկայացնելու անկեղծ ձգտումը: Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք իրենց երախտիքի խոսքն ու շնորհակալությունը հայտնեցին հիմնարկի վարչակազմին՝ ստեղծագործելու պայմաններ և հնարավորություններ տրամադրելու, ինչպես նաև նմանատիպ մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր