1648 դիտում
15:24 27-09-2019
Բարձրաստիճան պետական պաշտոնյան դատական իշխանության հասցեին պետք է զգուշությամբ արտահայտվի. Արա Զոհրաբյանը՝ վարչապետի՝ «կան դատավորներ, որոնք դռների առաջ վնգստում են» արտահայտության մասին․ Tert.am
Դատական իշխանությունը քաղաքական այս փոփոխությունների արդյունքում պետք է մնա անփոփոխ. իհարկե, սա չի նշանակում, որ դատական իշխանության վատը պետք է պահել, բայց վատը պետք է վերացնել թույլատրելի միջոցներով: Այս մասին հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, պատասխանելով [url=https://www.tert.am/am/news/2019/09/27/Zohrabyan/3103872?fbclid=IwAR3L67Z8vdafUcUUpCuPSRx18OFmtQhoJcngtmOifupjd09VQn9KBeN5uQE]Tert.am[/url]-ի հարցին՝արդյո՞ք դատական համակարգի նկատմամբ փոփոխություններ կատարելիս զգուշություն պետք է ցուցաբերվի: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ կան դատավորներ, որոնք դռների առաջ վնգստում են և ԲԴԽ նախագահը չէր հերքել՝ ասելով, որ այդպիսիք կան:
«Պատահական չէ, որ մեր Սահմանադրությունը և այլ օրենքները քաղաքական իշխանության փոփոխության ժամանակ դատական համակարգի փոփոխություններ չեն նախատեսում, որովհետև դատական համակարգը պետք է կայուն լինի: Պատկերացնո՞ւմ եք ամեն իշխանափոխության ժամանակ փոխվի դատական իշխանության պաշտոնատար անձանց խումբը: Ի վերջո, դրա արդյունքում քաղաքացին է տուժելու: Սա է պատճառը, որ դատական իշխանությանը պետք է հանգիստ թողնեն:
Կարծում եմ, դատական իշխանության հասցեին արտահայտվելիս պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել, առավել ևս, եթե արտահայտվողը բարձրաստիճան պետական պաշտոնյա է: Քաղաքացին միգուցե կարող է իրեն թույլ տալ դժգոհելիս որոշակի բառապաշար օգտագործել, բայց բարձրաստիճան պաշտոնատար անձը և պետական ծառայողը պետք է այդ առումով զգուշություն ցուցաբերի»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի խորհրդարանում շրջանառվող ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծի մասին, նա ասաց, որ եթե նախագիծը հասավ ՍԴ, դրանից հետո ուղարկվելու է Փաստաբանների պալատ կարծիքի համար, ուստի հիմա կարծիք չի արտահայտի. երբ նախագիծը կգա Փաստաբանների պալատ, այդ ժամանակ էլ իրենց կարծիքը կհայտնեն:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք զանգեր լինո՞ւմ են, դատական համակարգի նկատմամբ ճնշումներ կա՞ն իշխանությունների կողմից՝ հաշվի առնելով, որ խոսվում է, թե երկրորդ նախագահի գործի հետ կապված ճնշումներ կան, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես, իհարկե, փաստեր չունեմ զանգերի վերաբերյալ, ի վերջո ծածուկ զանգելուն կարող է փոխարինել հրապարակային կոչը, դրանք բոլորն էլ ճնշման ձևեր են: Պետք է յուրաքանչյուր նման միջադեպ քննարկել կոնկրետ այդ գործի շրջանակներում՝ միայն ծածուկ զանգելը չէ ճնշման ձև»:
Եկեղեցու դեմ արշավը կարո՞ղ ենք կապել Ստամբուլյան կոնվեցիայի հետ, Զոհրաբյանը նշեց, որ չի բացառում: «Մամուլը այդ ուղղության մասին գրում է, ես ինքս չեմ բացառում, որովհետև Ստամբուլյան կոնվենցիայի առումով եկեղեցին հստակ կեցվածք դրսևորեց, ինչը ես ողջունում եմ և այո՛, չի բացառվում, որ դա նաև անհանգստություն է առաջացրել: Եթե եկեղեցին այդ մասին չխոսի, բա ո՞ր կառույցը խոսի, հետևաբար շատ կարևոր է եկեղեցու դիրքորոշումը»,- նշեց նա:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/27/Zohrabyan/3103872?fbclid=IwAR3L67Z8vdafUcUUpCuPSRx18OFmtQhoJcngtmOifupjd09VQn9KBeN5uQE]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
676 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
724 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
721 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են