211652_close_icon
views-count1192 դիտում article-date 20:12 30-09-2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Էներգետիկայի նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների զարգացումը ի շահ երկու երկրների: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որպես Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանն ու Ռեզա Արդաքանիանը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասնվեցերորդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրում նշված կետերի կատարման ընթացքը: Այնուհետև զրուցակիցները, երկուստեք կարևորելով էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցությունը, հույս են հայտնել, որ այն ավելի կընդլայնվի: Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր