211652_close_icon
views-count12365 դիտում article-date 15:00 01-10-2019

Ղրիմում հայկական համարանիշներով մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով 3 մարդ է զոհվել, կա 5 վիրավոր

Ղրիմի Պրիմորսկիյ գյուղի մերձակայքում գտնվող «Տավրիդա» ավտոճանապարհին երեքշաբթի առավոտյան վթար է տեղի ունեցել, գրում է [url=https://ria.ru/20191001/1559305425.html]РИА Новости[/url]-ն՝ Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով: «Հարևան երկրներից մեկում գրանցված KIA Optima և Lada Priora մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել հոկտեմբերի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ին»,- հայտնել են Ղրիմի ՆԳՆ-ից: Ականատեսների վկայությամբ՝ մեքենան գրանցված է եղել Հայաստանում: Ողբերգության հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 5-ը վիրավորվել են: Ըստ նախնական տվյալների՝ Lada-ի վարորդը Սիմֆերոպոլից ավտոմայրուղով ընթանալիս է եղել Կերչի ուղղությամբ, երբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել KIA-ին: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր