211652_close_icon
views-count1755 դիտում article-date 09:36 02-10-2019

Մտահոգիչ տվյալներ՝ կապված ծնելիության հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այս նախագծում կան մի շարք խիստ մտահոգիչ վիճակագրական տվյալներ: Մասնավորապես, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2024թ. Հայաստանում կծնվի 25 հազար երեխա՝ այն դեպքում, երբ հիմա ծնվում է 37 հազար, Հայաստանում վերարտադրության գործակիցը 1,57 է, մինչդեռ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է, որ այն լինի 2,1, երկրում առկա է անպտղությամբ տառապող 71528 ամուսնական զույգ, անպտուղ ամուսնությունը կազմում է 15 տոկոս, ինչը համարվում է ճգնաժամային: Մտահոգիչ ցուցանիշների ցանկը անհամեմատ մեծ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր