Երևանի ավագանու առաջիկա նիստում կոչումներ կշնորհվեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:
Մեզ հայտնի դարձավ, որ ավագանու նիստի օրակարգում ներառված է 7 հարց, որոնցից երկուսը Երվանդ Քրիստափորի Մանարյանին և Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցերն են:
Բացի այս, կքննարկվի նաև Երևանում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին հարցը: Օրակարգում են Երևանի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և գույքը նվիրելու մասին հարցերը: Թե ինչ գույքի մասին է խոսքը, պարզ կդառնա նիստին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]