211652_close_icon
views-count1591 դիտում article-date 11:42 03-10-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Միասնության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորավպես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-գերմանական հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր բնագավառներում։ Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների և ՀՀ-ԵՄ համագործակցության հետևողական խորացման հարցերում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կպահպանենք հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի Գերմանիա կատարած իմ պաշտոնական այցը, որի շրջանակներում կառուցողական երկխոսություն ունեցանք երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»: Նախագահ Սարգսյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն:

Նմանատիպ նյութեր