211652_close_icon
views-count6812 դիտում article-date 14:29 03-10-2019

Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից. Սասուն Միքայելյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/10/03/Andranik-kocharyan/3108624?fbclid=IwAR0SrCMWkFii-UPF2kakAIBImQRmDS-vfqwdL03RwM2D_2Sq-1QqEwrnvv8]Tert.am[/url]-ը գրում է. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտության համար ներողություն է խնդրում նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից»,-ասաց Սասուն Միքայելյանը։ Հարցին, թե առաջարկով հանդես չի՞ գալու, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի և քննեն Անդրանիկ Քոչարյանի վարքը, Սասուն Միքայելյանն ասաց, որ արդեն պատասխանել է հարցին: Դիտարկմանը, թե արարքը դատապարտելի չէ՞, Սասուն Միքայելյանն ասաց.«Դատապարտելի է, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսը ևս անդրադարձել էին այս քննարկմանը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ իր համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսը: Նա նաև տեղեկացրել էր նաև, որ թեմայի շուրջ անձնական զրույց ունեցել է Անդրանիկ Քոչարյանի հետ, խմբակցությունում քննարկում չի եղել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ, խոսելով Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, ասել էր. «Նույն ձեր լրագրող ընկերներին ամեն տեսակ վիրավորանքներ են հասցնում, խոչընդոտում են ձեր մասնագիտական աշխատանքը, ես չեմ տեսնում այսպիսի աղմուկ»: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշել էր, որ Անդրանիկ Քոչարյանի խոսքը ներկայացվել է կոնտեքստից դուրս: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/03/Andranik-kocharyan/3108624?fbclid=IwAR0SrCMWkFii-UPF2kakAIBImQRmDS-vfqwdL03RwM2D_2Sq-1QqEwrnvv8]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր