211652_close_icon

Օբամեյանգը «Բորուսիայի» նախագահին ծաղրածու է անվանել

views-count2446 դիտում article-date 18:42 03-10-2019
«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բավական սուր է արձագանքել Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Յոակիմ Վատցկեի խոսքերին: Վատցկեն հայտարարել էր, որ Օբամեյանգը փողի պատճառով հեռացել է ակումբից և ենթադրել, որ գաբոնցին տխրում է՝ հեռուստացույցով դիտելով Չեմպիոնների լիգան: «Ձեզ համար լավ է, որ երբեք չեմ պատմել ինչու եմ հեռացել «Բորուսիայից»: Պարոն Վացկե, դուք ծաղրածու եք: Հիշում եմ, թե ինչպես էիք ասում, որ երբեք չեք վաճառի Ուսման Դեմբելեին, իսկ երբ առաջարկ տեսաք 100 միլիոն եվրոյից ավելի, դուք առաջինն էիք, որ վերցրեցիք այդ գումարը։ Մի խոսեք փողի մասին, խնդրում եմ: Հանգիստ թողեք ինձ»,- իր թվիթերյան էջում գրել է Օբամեյանգը։

Նմանատիպ նյութեր