211652_close_icon
views-count2235 դիտում article-date 09:36 05-10-2019

Աշնանային գնաճ. բարձրացել են ալկոհոլային խմիչքի, մսամթերքի, բանջա­րեղենի գները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են: Բանջա­րեղենի շուկայում էլ մասնագետները գնաճ են արձանագրել, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը 2.5 տոկոս է եղել: Նույն պատկերն է նաև մսամթերքի շուկայում, այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի մեկ կիլոգրամը (չալաղաջ) վաճառվում է 3000-3400 դրա­մով, խոզի մատի մեկ կգ-ն՝ 2900-3200 դրամ: Տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2800-3000 դրամ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում տավարի մսի շուկայում ևս թանկացումներ կլինեն: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հորդորել է չմտահոգվել, գնաճը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսները պահանջարկի մեծացման ժամանակահատված է. ամառ-աշուն սեզոնային անցում է տեղի ունենում ընդամենը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր