1770 դիտում
22:56 07-10-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին:
Արարատ Միզորյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը վճռականորեն ընթանում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով, եւ ազատ ընտրությունները, մարդու իրավունքները, ազատ մրցակցային տնտեսությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, անկախ դատական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ նոր իշխանությունների համար հիմնարար արժեքներ ու նպատակներ են:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, եւ ՀՀ-ն բաց է ու ցանկանում է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը: Նա շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբին՝ այս տարիների ընթացքում տարբեր նախաձեռնություններում Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի կողմից արդեն իսկ հաստատված՝ Հայաստանում ժողովրդավարության աջակցմանն ուղղված ծրագրերի՝ 40 միլիոն դոլարով ֆինանսական հատկացման ավելացման համար:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է այս բոլոր տարիների ընթացքում տարբեր ծրագրերով Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ ներգրավվածության համար՝ վերահաստատելով ՀՀ իշխանությունների նվիրումը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը:
Ջեքի Կանչելյան-Սփիրը եւ Ջուդի Չուն շնորհակալություն են հայտնել Արարատ Միրզոյանին՝ իրենց Հայաստան հրավիրելու համար՝ նշելով, որ իրենք ցանկանում են սերտորեն համագործակցել բոլոր որոլտներում: Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները:
Զրույցի ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
21:10 09-10-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին
1560 դիտում
11:56 11-09-2021
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեքի Սփիրին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից